Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժին
Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները
Կոդ՝ 11
Տեսակ՝ հողագիտական և կենսաբանական
Ենթատեսակներ՝
11-01. հողային ծագման օբյեկտների հետազոտություն,
11-02. բուսական ծագման օբյեկտների հետազոտություն,
11-03. կենդանաբանական ծագման օբյեկտների հետազոտություն
Կոդ՝ 09
Տեսակ՝ նյութագիտական
Ենթատեսակ՝
09-01. մանրաթելերի և գործվածքների հետազոտություն
Հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները
Հողագիտական փորձաքննություն
Հետազոտման օբյեկտներ՝
- իրեղեն ապացույցների վրա եղած հողի շերտանստվածքներ,
- տեղանքի կոնկրետ մասի նմուշներ,
- հողի ստուգիչ նմուշներ /տեղանքի կոնկրետ մասի խնդրի լուծման ժամանակ/:
Հետազոտման խնդիրները՝
-հողի մասնիկների հայտնաբերումը և դրանց ախտորոշումը,
- հողի շերտանստվածքի տեղայնացումը,
- հողի օբյեկտների ընդհանուր սեռային և խմբային պատկանելիության որոշումը,
- հողի շերտանստվածքների պատկանելիության պարզում որևէ տեղային հատվածին /անհրաժեշտ նյութերի տրամադրումից հետո/:
Բուսաբանական փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- ծառեր
- թփեր
- այլ բուսատեսակներ:
Հետազոտման խնդիրները՝
- ծառերի, թփերի այլ բուսական օբյեկտների տեսակային պատկանելիությունը ,
- փորձաքննությանը ներկայացված ծառերի տարիքի որոշումը,
- փորձաքննությանը ներկայացված ծառերի կողճերի հատման վաղեմության որոշումը:
Ո՞ր տարում և տարվա ո՞ր ամսին է հատվել ծառը/ծառախումբը,
- փորձաքննության ներկայացված փորձանմուշների մեկ ամբողջություն հանդիսանալու/չհանդիսանալու փաստը,
- ծառի կենսական վիճակը:
Կենդանական ծագում ունեցող նյութերի (իրերի) փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- կենդանիների մազերը:
Հետազոտման խնդիրները՝
- օբյեկտի դասի /կարգի/ որոշումը,
- փորձաքննության ներկայացվող օբյեկտների սեռային պատկանելիության որոշում, այսինքն կենդանիների, որ տեսակին են դրանք պատկանում:
Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություններ
Հետազոտման օբյեկտներ՝
- եզակի մանրաթելերը,
- տեքստիլ նյութերը /գործվածք, տրիկոտաժ, արհեստական մորթի/,
- առանձին տեքստիլ նյութերը, կամ դրանց հավաքածուն /անկողնային պարագաներ, գորգեր, ավտոմեքենաների նստատեղերի ծածկոցներ և այլ թելային ծագում ունեցող օբյեկտներ/:
Հետազոտման խնդիրները՝
- օբյեկտների վրա մանրաթելերի հայտնաբերում,
- համեմատվող օբյեկտների ընդհանուր սեռային /խմբային/ պատկանելիության որոշում,
- մասի պատկանելիությունն ամբողջական կտորին/գործվածքին,
- հագուստների վրա վնասվածքների առաջացման պայմաններն ու պատճառները /մեխանիկական, ջերմային, քիմիական/:
- գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի տեսակային պատկանելիության և տոկոսոյին հարաբերության որոշումը: